Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 31
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 31
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1․Համաձայնություն տալ Վարդենիս համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:                       

2.Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային  հայտ-առաջարկի հաստատման դեպքում Վարդենիս համայնքի 2025 թ բյուջեից առնվազ 20 %-ի չափով կատարել համապատասխան համաներդրումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներակայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից գործադրվող Տեղական Զարգացման Հիմնադրամը հայտարարել է չորս ուղղություններով դրամաշնորհային մրցույթ․

  1. Վերականգնվող էներգիա և Էներգիաարդյունավետություն (ՎԷ/ԷԱ)
  2. Համայնքային ծառայություններ
  3. Տեղական տնտեսական զարգացում
  4. Կանանց հզորացում և ներառականություն

Տեղական Զարգացման Հիմնադրամի ընդհանուր նպատակը մարզային համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Որպեսզի կարողանանք մշակել հայտեր և ներկայացնել Տեղական Զարգացման Հիմնադրամին անհրաժեշտ է համաձայնություն տալ ծրագրի մասնակցելու և ընտրվելու դեպքում 20% համաֆինանսավորման վերաբերյալ։

Առաջարկում եմ

1․Համաձայնություն տալ Վարդենիս համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:                       

2.Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային  հայտ-առաջարկի հաստատման դեպքում Վարդենիս համայնքի 2025 թ․ բյուջեից առնվազ 20 %-ի չափով կատարել համապատասխան համաներդրումը։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner