Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնորեն Մարի Լու Փափազյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիսի համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 4-րդ նրբանցք 9 հասցեի հողամասից 0,015հա հողամաստ 10(տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամասրել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ նոր Թումո կենտրոն կառուցելու համար:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով կազմել համապատասխան փաստաթղթերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |