Համայնքի ղեկավարը հայտնեց, որ համայնքապետարան է դիմել Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի բնակչուհի, զինծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդության հետևանքով մահացած Կարեն Արամայիսի Գրիգորյանի կին՝ Տիրուհի Հարությունի Մկրտչյանը, որպես բնակարանի կարիքավոր հաշվառման վերցնելու համար, միաժամանակ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնք կցված են նախագծին:
Հաշվի առնելով համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները՝ առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի բնակչուհի՝ Տիրուհի Հարությունի Մկրտչյանին, որպես բնակարանի կարիքավոր վերցնել հաշվառման:
Հարցեր և առաջարկություններ չեղան,
Քվեարկության արդյունքում 21 կողմ, օ դեմ, օ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|