Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 110
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2022թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1. Ելնելով անհրաժեշտությունից՝ և նկատի ունենալով այն հանգամանքը,որ 2022թ-ի ընթացքում հնարավոր չի ամբողջությամբ գանձել  Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված  բյուջեում  հողի վարձավճարների, ֆիզ.անձանց պատկանող տրանսպորտային միջոցների և ֆիզ,անձանց պատկանող անշարժ գույքի համար նախատեսված նախորդ տարիներից չգանձված ապառքների գումարները ,առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները, վարչական  բյուջեի  եկամտային մասում պակասեցնել հողի վարձավճարների ապառքից 20,0 մլն ՀՀ դրամ, ֆիզ,անձանց պատկանող անշարժ գույքի ապառքից 5,0 մլն ՀՀ դրամ և ֆիզ,անձանց պատկանող տրանսպորտային միջոցների ապառքից 5,0 մլն ՀՀ դրամ, ընդամենը 30,0 մլն ՀՀ դրամ, միաժամանակ վարչական բյուջեի ծախսային մասում կատարելով  հետևյալ փոփոխությունները 1,1,1,51 գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 30,0 մլն ՀՀ դրամ;

2․ 1.1.1.51 գործառնական դասակարգման 4212 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 400,0 հազար ՀՀ դրամ։ 4252 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 500,0 հազար ՀՀ դրամ և 4264 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 1500,0 հազար ՀՀ դրամ։

3․ 6.4.1.60 գործառնական դասակարգման 4212 / էներգետիկ ծախսեր/ տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 5000,0 հազար ՀՀ դրամ:

4. 9.1.1.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին Լուսակունքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ավելացնել 3010,3 հազար ՀՀ դրամ:

5. 8.2.3.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին Ծովակի մշակույթի պալատի համար ավելացնել 800,0 հազար ՀՀ                դրամ և Ակունքի մշակույթի պալատի  համար ավելացնել 800,0 հազար ՀՀ։

6. 9.1.2. 51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ Վարդենիսի  Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցին ավելացնել 400,0 հազար ՀՀ դրամ։

7. 9.5.1.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ Վարդենիսի  թիվ 1 ՄԵԴ -ին  ավելացնել 3750,0 հազար ՀՀ դրամ։

8. Միաժամանակ պակասեցնել 4.5.1.51 գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական դասակարգման հոդվածից 16160,3 հազար ՀՀ դրամ։

9. 1.6.1.60 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 20,0 մլն ՀՀ դրամ, այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(310.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը և խոսքը տրամադրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին, ով տվեց պարզաբանում բյուջեում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Հարցը դրվեց քվեարկության՝ արդյունքում 13 կողմ , 9 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner