Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Սոս Հարությունյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 24 հազար 172 ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են:
Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Սոս Հարությունյանի մորը՝ Սոֆիկ Հարությունյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 96 հազար 5 հարյուր 19 ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 22 հազար 6 հարյուր 47 ՀՀ դրամ տույժը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|