Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 230-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է 1. Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Սոս Հարությունյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 24172/քսանչորս հազար մեկ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2. Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ Սոս Հարությունյանի մորը պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 96519/իննսունվեց հազար ինը հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 22647/քսաներկու հազար վեց հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ տույժը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |