Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 79
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 79
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ՄԱՅԻՍԻ 2022Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1․ Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ մայիսի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 35-Ա որոշման մեջ կատարել  փոփոխություններ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում՝ համաձայն հավելված 2-ի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը։ Առաջարկելով <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում <<Էստրադային երգի խմբի ղեկավար>> անվանումը փոխարինել <<Ազգային ճաշատեսակների պատրաստման ուսուցման խմբավար>> անվանմամբ սահմանելով 0․75 հաստիքային միավոր, իսկ մնացած 0․25 հաստիքային  միավորը ավելացնել <<Ժողովրդական և ժամանակակից պարի խմբավար>> 0․5 հաստիքային միավորին սահմանելով 0․75 հաստիքային միավոր, իսկ <<Բեմական խոսքի և ասմունքի խմբավարի>> 0․75 հաստիքային միավորը դարձնել 1 միավոր։
Հաշվի առնելով <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրենի դիմումը պայմանավորված այն հանգանգամանքով որ մանկապարտեզում կան բազմաթիվ հերթագրված երեխաներ և անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ խումբ ձևավորելու, ուստի առաջարկում եմ հաստիքացուցակում ևս երկու հաստիքային միավոր՝ մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական։
Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ 0 դեմ 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner