Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 9
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի և  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172521, N 01172522 և N 01172524 հաշվետվությունները, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցները կրճատվել են համայնքի հաշվեկշռից ու պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 2004 թվականի արտադրության LEXUS GX 470 մակնիշի (589 AS 61), 1998 թվականի արտադրության ГАЗ-3110 մակնիշի (257 US 35) և 2010 թվականի արտադրության VAZ 21214-147-20 մակնիշի (301 US 35) մարդատար ավտոմեքենաները օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

Մեկնարկային գները սահմանել համաձայն <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172521, N 01172522 և N 01172524 ակտերի՝ համապատասխանաբար LEXUS GX 470-4700000 /չորս միլիոն յոթ հարյուր հազար /, ГАЗ-3110-180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ և VAZ 21214-147-20 - 850000 /ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(97.88 Կբ)
(97.38 Կբ)
(1.25 Մբ)
(1.29 Մբ)
(97.63 Կբ)
(1.25 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համաձայն՝ ՀՀ Վարչապետի հանձնարարականի՝ պետք է կրճատենք համայնքների հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոմեքենաների քանակը։

Համայնքապետարանին պատկանող մարդատար ավտոմեքենաների կրճատման հետ կապված հրավիրվել է անկախ գնահատող՝  <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ն, որը տվել է իր մասնագիտական եզրակացությունն ու գնահատման ակտը, որի հիման վրա՝

  • LEXUS GX 470 ավտոմեքենան գնահատվել է 4 միլիոն 700 հազար ՀՀ դրամ,
  • ГАЗ-3110-ը՝ 180 հազար ՀՀ դրամ,
  •  VAZ 21 214-147-20  ավտոմեքենան՝ 850 հազար ՀՀ դրամ։

Իսկ մյուս մեքենայի գնահատման ակտը պատրաստ լինելուն պես՝ կներկայացվի Ձեր քննարկմանը հաջորդ ավագանու նիստին։

<<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ- ի N 01172521, N 01172522 և N 01172524 հաշվետվությունների համաձայն՝ առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող մարդատար ավտոմեքենաները օտարելու աճուրդ-վաճառքի միջոցով, մեկնարկային գին սահմանելով համաձայն գնահատման ակտի՝

  • LEXUS GX 470 ավտոմեքենայի համար՝  4 միլիոն 700 հազար ՀՀ դրամ,
  • ГАЗ-3110-ի համար՝ 180 հազար ՀՀ դրամ,
  •  VAZ 21214-147-20  ավտոմեքենայի համար՝ 850 հազար ՀՀ դրամ։
    Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner