Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.12.2023 թվականի N 2-8 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1946-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-029-0019-0007 ծածկագրով 0,32465 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոցի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով 0,32465 հա հողամասին տրամադրել Դարանակ բնակավայր, 1-ին փողոց, 1/5 հասցե:
2. Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոց, 1/5 հասցեի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով 0,32465 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
3.Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոց, 1/5 հասցեի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,32465 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: