Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՐԱՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-029-0019-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,32465 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի 11.12.2023 թվականի N 2-8 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 հոկտեմբերի 2005 թվականի N 1946-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-029-0019-0007 ծածկագրով 0,32465 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոցի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով 0,32465 հա հողամասին տրամադրել Դարանակ բնակավայր, 1-ին փողոց, 1/5 հասցե:

2. Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոց, 1/5 հասցեի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով 0,32465 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:

3.Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրի, 1-ին փողոց, 1/5 հասցեի 05-029-0019-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,32465 հա հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

4. Կատարել իրավունքի պետական գրանցում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner