Համայնքի ղեկավարը ներկայացրեց ՏԱՊ-ով նախատեսված ծրագրերը ըստ ոլորտների՝
Ոլորտ 1․ Ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունների մատուցում
Ապահովել համայնքի աշխատակազմի բնականոն գործունեությունը, բարելավել
բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների որակը
Ոլորտ 2. Պաշտպանության կազմակերպում, քաղաքացիական պաշտպանություն
Բնակչության անվտանգության ապահովման կազմակերպում
Ոլորտ 3. Գյուղատնտեսություն
Խթանել հողագործության զարգացմանը
Ավելացնել մշակովի ցանքատարածությունները
Ոլորտ 5. Տրանսպորտ
Ներհամայնքային ճանապարհների անցանելի պահելը և վիճակի բարելավում:
Համայնքի կարևոր նշանակության ճանապարհների ասֆալտապատում
Ոլորտ 6. Շրջակա միջավայրի պահպանություն
Համայնքը դարձնել մաքուր և բարեկարգ, 35 բնակավայրերում կազմակերպել կանոնավոր աղբահանություն
Ոլորտ 7. Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն
Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
Վարդենիս քաղաքի փողոցների անունները մատնանշող ցուցանակների տեղադրում
Վարդենիս համայնքի բնակավայրերի փողոցների կոմունալ սպասարկում և բարեկարգում
Ոլորտ 8. Կրթություն
Ապահովել և ընդլայնել համայնքի բնակիչներին նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիրակության ծառայությունների մատուցումը
Բնակավայրերում ապահովել արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցումը
Ոլորտ 9. Մշակույթ և երիտասարդության հետ տարվող աշխատանքներ
Ակտիվացնել համայնքի մարզական և մշակութային կյանքը
Ոլորտ 10. Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն
Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության պահովում
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Քվեարկությանը չի մասնակցել ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
|