Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 հունիսի 2016 թվականի N 631-Ն որոշումը, Տանյա Մաիլյանի գրավոր դիմումը և Վարդենիսի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 23․11․2023 թվականի նիստի թիվ 8 արձանագրության 4-րդ կետը, որոշում եմ․
1․ Տանյա Ռաֆիկի Մաիլյանին նշանակել պատրոն /օգնական/ Ազատուհի Գրիշայի Ղարիբյանի նկատմամբ։
2․ Պարտավորեցնել Տանյա Ռաֆիկի Մաիլյանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ազատուհի Գրիշայի Ղարիբյանի նկատմամբ, հոգ տանել նրա առողջության մասին և Ազատուհի Ղարիբյանի համաձայնությամբ իրականացնել նրա ապրուստի, կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կեցաղային և այլ գործարքներ, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։