2024 թվականի ապրիլի 12-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 25-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը։ Նիստին ուշացումով միացան ավագանու անդամներ Նաիրա Մանուչարյանը, Մուշեղ Շաբոյանը և Հայկ Երանոսյանը: Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի օգնական Ա․ Եղիազաարյանը և այլ անձինք։ Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգը բաղկացած 11 հարցից, այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Քվեարկությանը չի մասնակցել ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:
|