Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ, 31-րդ հոդվածի 9-րդ, ՀՀ <<Աշխատանքային օրենսգրքի>> 109-րդ հոդվածի 1․1) կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մաքսիմ Սոկրատի Գալստյանի անձնական դիմումը` որոշում եմ.
1․2025 թվականի փետրվարի 7-ից Տրետուք բնակավայրի վարչական ղեկավար Մաքսիմ Սոկրատի Գալստյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել նրա հետ 27.05.2022 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը։
2․Մինչև թափուր պաշտոնի համալրումը Տրետուք բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել՝ Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանին:
3․Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին կատարել համապատասխան վճարում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: