Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով արոտավայրի վարձակալ Լորիս Աբրահամյանի և Ախպրաձոր բնակավայրի
վարչական ղեկավարի միչև կնքված 29.03.2021թ-ի պայմանագիրը N31 5-րդ գլխի 16-րդ կետի պահանջները և արոտավայրի վարձակալ Լորիս Աբրահամյանի դիմումը 21.01.2025թ վարձակալության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում եմ․
1․Արոտավայրի վարձակալ Լորիս Աբրահամյանի հետ կնքած 29․03․2021թ-ի պայմանագրի ժամկետը երկարաձգել ևս 3 տարի սկսած 03․02․2025թ-ին մինչև 03․02․2028թ․
2․Պայմանագրի հետ կապված գործառույթները վերապահել աշխատակազմի Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժնին․
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրաման պահից։