2022 թվականի մայիսի 6-ին, ժամը 12։00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստին ավագանու 27 անդամից մասնակցում են 14-ը։ Հարգելի բացակայում են <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության 13 ավագանու անդամները։ Նիստին ներկա են նաև համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Պավլիկ Պողոսյանը և Վարդենիս համայնքի բնակիչներ։ Օրակարգում ընդգրկված է 9 հարց։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Համայնքի ղեկավարը հայտարարեց նիստը բացված և ներկայացրեց օրակարգի հարցերը։ Օրակարգի վերաբերյալ այլ առաջարկություններ և լրացումներ չեղան։
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ ձայնով հաստատվեց նիստի օրակարգը։
|