Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․03․2020թ․ թիվ 02-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի>> 21-րդ կետի դրույթները՝ որոշում եմ.
1.2025 թվականի փետրվարի 07-ին ժամը 12:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
2.2025 թվականի փետրվարի 07-ին ժամը 14:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
3.2025 թվականի փետրվարի 07-ին ժամը 10:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
4.2025 թվականի փետրվարի 07-ին ժամը 15:30-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
5.2025 թվականի փետրվարի 07-ին ժամը 17:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
6.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։