Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ Փոքր Մասրիկ բնակավայրում կրթահամալիր կառուցելու հարցի վերաբերյալ սույն թվականի հունիսի 28-ին, ժամը՝ 16:00-ին տեղի է ունեցել հանրային քննարկում, որը ստացել է դրական եզրակացություն, արդյունքները Ձեզ ներկայացված են: Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրում կրթահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության վերաբերյալ:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|