Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի 05-089-0051-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 6,58712 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02112023-05-0006 վկայական) և 05-089-0051-0004 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 7,4304 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02112023-05-0020 վկայական) վարելահողերը միավորել, որպես անշարժ գույքի մեկ միավոր:
2. Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: