Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Արմեն Սահակի Ասատրյանի դիմումը (ծնված՝ 11.11.1973թ.), 20.12.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 273/2024Մ, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,2047 հա և 0,05706հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1.Սահակ Ասատուր Ասատրյանի ժառանգորդ՝ Արմեն Սահակի Ասատրյանին (ծնված՝ 11.11.1973թ.) պատկանող Կարճաղբյուր բնակավայր, 2-րդ փողոց, 13 հասցեում գտնվող հողամասում 1971 թվականին կառուցված բնակելի տուն՝ 91,50քմ, 81,00քմ, աստիճանահարթակ՝ 10,50քմ, հարթակ՝ 15,20քմ, 1960 թվականին կառուցված անասնաշենք՝ 45,10քմ, մառան՝ 18,80քմ, 1985 թվականին կառուցված ծածկ՝ 10,10քմ և ավտոտնակ՝ 22,90քմ ճանաչել օրինական, որպես Արմեն Սահակի Ասատրյանի սեփականություն:
2.Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Կարճաղբյուր բնակավայր, 2-րդ փողոց, 13 հասցեի (ծածկագիր՝ 05-055-0022-0009) 0,2047 հա և Կարճաղբյուր բնակավայր, 2-րդ փողոց, 13/1 հասցեի (ծածկագիր՝ 05-055-0022-0008) 0,05706 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: