Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 31/05/2023 թվականի թիվ 01.1//4041-2023 գրությունը համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող մարզ Գեղարքունիքի, համայնք Վարդենիս, Վարդենիս քաղաք Հ. Արզոյան փողոց 16/1 հասցեի 0,0030 հա հողամասի (սեփականության իրավունքի վկայական՝ 19052023-05-0043) (այսուհետ` գույք) նվիրատվությունը՝ Վարդենիս համայնքին: |