Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 22


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով,  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը 2023 թվականի տարեկան բյուջեի կատարողականը`  համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(187.50 Կբ)
(1.43 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը՝ նշելով, որ վարչական բյուջեն պլանավորվել է երկու միլիարդ հինգ հարյուր քսան միլիոն վեց հարյուր քսանվեց ու մեկ հազար դրամ, փաստացի կատարվել է երկու միլիարդ հինգ հարյուր քառասունչորս միլիոն ութ հարյուր ութսունութ ու երկու հազար դրամ կամ 101,1 տոկոս։ Սեփական եկամուտները մեկ միլիարդ տասնմեկ միլիոն յոթանասունութ հազար եկամուտի դիմաց փաստացի կատարվել է մեկ միլիարդ երեսունհինգ միլիոն երեք հարյուր քառասուն դրամ կամ 104,8 տոկոսով։

Ծախսերը պլանավորվել է երկու միլիարդ հինգ հարյուր քսան միլիոն վեց հարյուր քսանվեց հազար դրամի դիմաց փաստացի կատարվել է երկու միլիարդ չորս հարյուր ինը միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ կամ 95,6 տոկոս։ Ծախսերի տնտեսումները կատարվել են բոլոր գործառնական և տնտեսագիտական հոդվածներով։ Տարեվերջի ազատ մնացորդը կազմել է  հարյուր քառասուներկու միլիոն  երկու հարյուր հազար դրամ։

Համայնքի ղեկավարը նշեց, որ ավելի մանրամասն հարցը կներկայացնի ֆինսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ Պավլիկ Պողոսյանը`

-Հարգելի՛ ավագանիներ և ներկաներ, Վարդենիսի համայնքապետարանի 2023թ վարչական բյուջեի եկամուտների պլանը կազմել է 2520626.1հ/դ փաստացի կատարվել է 2544888.2հ/դ կամ 101 %-ով սեփական ամրացված եկամուտները 1011078.7հ/դ դիմաց կատարվել է 1035340.9հ/դ   կամ 102.4:  Եկամուտներից հիմնականում գերակատարվել են Գույքահարկ տրանսպորտային միջոցներից 39559.9հ/դ, Հողի հարկի նախորդ տարիների պարտքից  3657.7հ/դ, Այլ գույքի վարձակալությունից 11327.3հ/դ: Թերակատարվել են անշարժ գույքի հարկից 20017.9հ/դ հողի վարձակալության վճարներից 1102.5հ/դ: Պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջեին հատկացվել է 459707.3հ.դ սուբվենցիոն ծրագրերի կատարման համար:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը հարց ուղղելով, թե արդյոք ո՞ր փուլում են գտնվում այն հողերի հարկման հարցերը, որոնք գտնվում են թշնամու նշանառության տակ, քանի որ  մարզպետը խոստացել է, որ հողերը մնալու են բնակիչներին, իրենք հարկեր չեն վճարելու այնքան ժամանակ, մինչև որ վիճակը հարթվի, որևէ քաղաքականություն մշակվել է, թե՞ ոչ։ Ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ մարզպետը  պահանջել է տարածքների  տվյալները, որոնք բնակիչները չեն կարողացել մշակել, դա  ուղարկվել է մարզպետարան, որը իր հերթին ուղարկվել է նախարարություն և գտնվում է քննարկման փուլում, երբ ստանանք որևէ պատասխան, ավագանու նիստի ժամանակ կհայտարարվի։

                                        Ծ Ա Խ Ս Ե Ր

   Վարչական բյուջեի ծախսերը պլանավորված 2520626.1հ/դ պլանի դիմաց փաստացի կատարվել է 2409294.6հ/դ՝

 1.  Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների  ապարատի և վարչական ղեկավարների պահպանման համար ծախսվել է 613548.8հ/դ  կամ վարչական բյուջեի 25.5%:

 2. Տնտեսական հարաբերություններ Ծախսվել է 742137.6հ/դ կամ վարչական բյուջեի 30.8 տոկոսը՝ որից, 547089.4հ/դ աշնանացան ցորեն ցանքսերի սուբսիդիա, և կոմունալ տնտեսություն բարեկագում ՀՈԱԿ-ի ծախսերը 196100.2հ/դ :

 3.Շրջակա միջավայրի և բնակարանային շինարարության և կումունալ ծախսերը կազմում է 70722.9հ/դ, որը վարչական բյուջեի 2.9տոկոս որը աղբահեռացման ծախսն է 13300.0հ/դ և փողոցային լուսավորության էներգետիկ, և պահպանման  ծախսերն են:

4. Հանգստի մշակութի և կրոնի ծախսերը կատարվել է 89611.9 հ/դ կամ 3.7%, որից սպորտային և մշակույթային միջոցառումների համար ծախսվել է 6231.9հ/դ ՝ գրադարաների պահպանման ծախսերը 28190.8հ/դ և մշակութի տների ակումբների ծախսերը 55189.2հ/դ:

5. Կրթական ծախսերը կազմել են 407712.6հ/դ կամ բյուջեի 16.9% , որից նախադպրոցական հիմնարկների մանկապարտեզների պահպանման ծախսերը 236009.9հ/դ, մնացած ՀՈԱԿ-ն մանկական երաժշտական դպրոցների սպորտ դպրոցների գեղարվեստի դպրոցի  համար՝ 171702.7հ/դ:

6. Սոցիալական պաշտպանության համար ծախսվել է 7236.0հ/դ կամ բյուջեի 0.3տոկոսը. հիմնականում տրվել է անապահով ընտանիքներին օգնություն ավագանիների որոշումների հիման վրա:

7.Պահուստային ֆոնդ 478324.7հ/դ  կամ 19.9%, որից 459707.3հ/դ փոխանցվել է ֆոնդային բյուջե սուբվենցիոն ծրագրերի կատարման համար՝ մնացած 18617.4հ/դ ծախսվել է

ա/  Մ.Մասրիկ և Կարճաղբյուր բնակավայրերի դպրոցների նախակրթարանների բացման համար համայնքի ներդրում 3598.0հ/դ:

բ/ Ակունք բնակավայրի մշակութի տան ըմբշտամարտի դահլիճի վերանորոգման համար համայնքային ներդրում 2341.8հ/դ

գ/ Գազի վարձավճար 752.4հ/դ:

դ/ Գյումրիում Համահայկական խաղերի բացման և Գառնիում փակման արարողությաններին մասնակցելու համար /կացարանի սննդի , հագուստի և կոշիկների համար 1946.4հ/դ:

ե/ Ամանօրի կապակցությամբ քաղաքի զարդարման համար 9978.6հ/դ: Ծախսերի մեջ աշխատավարձը կազմում է 4111 հոդվածով՝  497811.7հ/դ ,պարգևավճարները՝ 4112հոդվածով  46697.5հ/դ , էներգետիկ ծախսերը՝ 4112 հոդվածով 60055.8հ/դ, գործուղման ծախսերը՝ 4221 հոդվածով 3500.0հ/դ: Ընդհանուր բնույթի այլ ծառայություները 472098.8հ/դ, հիմնականում ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերն են, 4264հոդվածով 13820.7հ/դ համայնքին պատկանող տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերն են:

 Ֆոնդային բյուջեի ծախսերը հիմնականում սուբվենցիոն ծախսերն են, որը կազմում է 971103.1հ/դ, որից կապ շինարարության համար՝ 5112հոդվածով 560165.7հ/դ, 5113 հոդվածով՝ 357688.5հ/դ, 5121 հոդվածով տրվել է լիզինգներով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկանների լիզինգների վարձավճար և տոկոսներ, 5122 հոդվածով՝ 4720.9հ/դ ձեռք է բերվել համակարգիչներ տպիչ սարքեր, 5129 հոդվածով 2556.8հ/դ ձեռք է բերվել և փոխվել են համայնքի ապարատի շենքի ինչպես նաև վարչական ղեկավարների նստավայրերի դռներ պատուհաններ և այլ հիմնական միջոցներ, 5132հոդվածով 250.0հ/դ ձեռք է բերվել հաշվապահական հաշվառման ծրագիր, 5134հոդվածով 4100.0հ/դ ձեռք է բերվել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր Գեղամասարի մանկապարտեզի նորոգման համար 2350.0հ/դ Սոթքի 4 բնակարանների համար 950.0հ/դ և Ակունքի ըմբշտամարտի դահլիճի նորոգման համար 800.0հ/դ:

Հարցը․ դրվեց քվեարկության, արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner