Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը և տվեց պարզաբանում:
Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը և հարց ուղղելով համայնքի ղեկավարի թե ինչ կարիք կա ուղղակի կարգով վաճառելու եթ կարող է մնալ վարձակալությամբ և եկամուտի աղբյուր հանդիսանալ համայնքի համար, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ տվյալ կազմակերպությունը անհրաժեշտությունից ելնելով և իր գործունեությունը ընդլայնելու համար ներդում կատարող եվրոպական կազմակերպության համար բավարար չէ վարձակալության պայմանագիրը և անհրաժեշտ է որպեսզի լինի սեփականության վկայական: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ դիմումատոի դիմումի մեջ հետագա պլանների մասին ոչինչ չկա, որին ի պատասխան համայնքի ղեկավարը հայտնեղց, որ դիմումատուն դա փոխանցել է բանավոր զրույցի ժամանակ, անհրաժեշտության դեպքում դիմամատուն կարող է ներկայացնել գրավոր այդ ամենը՝ տարածշրջանի համար ավելի լավ կապ ապահովելու համար: Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ հարց ուղղելով համայնքի ղեկավարի թե արդյո՞ք համոզված է, որ ավելի արդյունավետ կապ կապահովվի: Համայնքի ղեկավարը պատասխանելով նշեց, որ դիմումատուն հայտնել է, որ անհրաժեշտ է սեփականության վկայական, դրա բացակայության պայմանաներում ոչ մի գործարք չի կատարվում, հենց այդ պատճառով ցանկանում են սեփականացնել, որպեսզի կարողանան ներդրումներ կատարել:
Հարցը դրվեց քվեարկության: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված
|