Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 150
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 150
ՎԱՐԴԵՆԻՍ <<ԵՎԱ _ՇԻՆ 2009>> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂ ԱԿՈՒՆՔ 1 ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԳԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով, ՀՀ հարկային օրենսգրքի  229 հոդվածի դրույթներով <<ՀՀ կառավարության 21 ապրիլ 2001 թվականի>>  N 286 որոշման 44-րդ կետի դրույթներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով  09.07.2021թ. N 1107-Ա հրամանը և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածների արդյունահանման N ՇԱԹ -29/727թույլատվությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանN L-727 լեռնահատկացման ակտը և <<ԵՎԱ -ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերության դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.<<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրել՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող,  գյուղ Ակունք  1 հասցեում գտնվող 2,82976 հա մակերեսով (ծածկագիր`05-008-0232-0015 սեփականության իրավունքի վկայական՝ N 02102024-05-0051) արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողատեսքը:

2. Հողամասը վարձակալության տրամադրել 20 տարի ժամկետով մինչև 2044 թվականի հունվարի 29-ը համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածների արդյունահանման N ՇԱԹ -29/727 թույլատվության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանN L-727 լեռնահատկացման ակտի:

3. Վարձավճարի գին սահմանել տարեկան մեկ քմ-ի համար գործող կադաստրային արժեքի 8.4%-ի չափով՝ 336,6x8.4%x28297,6=800100 /ութ հարյուր հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:

4․ <<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Վարդենիս համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում, Վարդենիս համայնքում իրականացնել փողոցների բարեկարգման և խճապատման աշխատանքներ՝15 սմ հաստությամբ, տարեկան 600քմ տարածք և <<Եդեմական պարտեզ>> ՀՈԱԿ հաճախող թվով հինգ սոցիալապես անապահով երեխաների ծնողական վճարների փոխհատուցում՝ տարեկան 165000/ մեկ հարյուր վաթսունհինգ հազար/ դրամի չափով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(582.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ 

ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը <<ԵՎԱ -ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերությանը 2024 թվականի հունվարի 29-ին տվել է օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ -29/727թույլտվություն և N L-727 լեռնահատկացման ակտ, որի համաձայն անհրաժեշտ է կնքել Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-008-0232-0015 ծածկագրով գյուղ Ակունք  1 հասցեում գտնվող 2,82976 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողատեսքի վարձակալության պայմանագիր: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դուք արդեն իսկ տվել եք ձեր համաձայնությունը վերոգրյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու:

Առաջարկում եմ թույլատրել կնքել պայմանագիր և տարեկան վարձավճարի գին սահմանել ութ հարյուր հազար հարյուր դրամ և Վարդենիս համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացնելու փողոցների բարեկարգման, խճապատման աշխատանքներ և <<Եդեմական պարտեզ>> ՀՈԱԿ հաճախող թվով հինգ սոցիալապես անապահով երեխաների ծնողական վճարների փոխհատուցում՝ տարեկան  հարյուր վաթսունհինգ հազար դրամի չափով:

Ելույթով Հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով բովանդակության առաջին կետում ավելացնել <<20 տարով>> բառերը:

Այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner