Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 հունիսի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ԱՆՑՈՒՂԻ, ԹԻՎ 19 ՀԱՍՑԵԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով  Լևոն Ռաֆիկի Պետրոսյանի դիմումը (անձ. AR0515250 ծնված 11.05.1957թ), 02.05.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքների վկայագրերը` ժառանգական գործեր՝ 117 և 118, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,2749 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ.

1.Ռաֆիկ Ավետիսի Պետրոսյանի և Իլիդա Գրիգորի Պետրոսյանի ժառանգորդ՝ Լևոն Ռաֆիկի Պետրոսյանին (ծնված 11.05.1957թ) պատկանող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Բարեկամության փողոց, 1-ին անցուղի թիվ 19 հասցեում՝ 1975 թվականին կառուցված կիսանկուղ՝ 114,2 քմ, աստիճանահարթակ՝ 14,50քմ, բնակելի տուն՝ 118,40քմ և 9,40քմ, պարիսպ՝ 5,30քմ, 1960 թվականին կառուցված բնակելի տուն՝ 107,60քմ, անասնաշենք՝ 88,40քմ, 1970 թվականին կառուցված պարիսպ՝ 47,60քմ և 5,00քմ, ճանաչել նրա սեփականությունը:

2. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց, 1-ին անցուղի 19 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0165-0003)   բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,2749 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner