հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը, նշելով որ Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում, ինչպես գիտենք, նախկինում կատարվել է փոփոխություն, քանի որ աշխատանքների ճիշտ կատարման համար անհրաժեշտ էր իրավաբանի մասնակցություն հանձնաժողովի կազմում, և ընթացքում մի քանի անգամ կատարվել են փոփոխություններ, առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավագանու Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին 06 մայիսի 2022 թվականի N 37-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչել և հաստատել Վարդենիս համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով, հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ-համայնքի ղեկավար`Ահարոն Խաչատրյան
Քարտուղար-աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ`Աննա Վարդանյան
Անդամներ-համայնքի ղեկավարի առաջին տեղակալ` Կարեն Մկրտչյան
-աշխատակազմի քարտուղար` Կամո Զարոյան
-ՄՍԾ Վարդենիսի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանք և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ՝ Լուսինե Հովսեփյան
-<<Աստղավարդ>> ՀԿ նախագահ` Մելանյա Եփրեմյան
-Վարդենիսի համայնքապետարանին իրավաբանական ծառայություններ մատուցող <<Մասնավոր իրավաբանական կենտրոն>>-ի իրավաբան` Լալա Խաչատրյան
-աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ` Մարինե Մնացականյան
-ավագանու անդամ` Սաթենիկ Մինասյան
-ավագանու անդամ` Ջեմարա Վարդանյան
-ավագանու անդամ` Կարեն Սիմոնյան
<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությունից առաջադրեցին Կարեն Սիմոնյանի թեկնածությունը, որպես հանձնաժողովի անդամ:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Հարցի ընթերցման ժամանակ դահլիճից դուրս եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը և չմասնակցեց քվեարկությանը:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|