Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ Կառավարության 29.12.2011թ.«ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտողարի 22/04/2024թ. N02//1576-2024 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեիր մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-7 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-5» միկրոռեգիոնալ (Վարդենիս համայնք՝ Վարդենիս քաղաք, Այրք, Ներքին Շորժա Վերին Շորժա բնակավայրեր) մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |