Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 մարտի 2025 թ.

ԴԱՎԻԴ ՎԱՐԴԿԵՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 46 ՀԱՍՑԵԻ 05-044-0011-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 90,90 ՔՄ ԿԵՆՑԱՂԻ ՏԱՆ ԵՎ 0,02998 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 2-32 եզրակացությունը և Դավիդ Վարդկեսի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 46 հասցեում գտնվող <<Կենցաղի տուն>> անշարժ գույքի նշանակությունը փոփոխել որպես <<բնակելի տուն>>, իսկ 0,02998 հա հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման: 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 46 հասցեի 05-044-0011-0008 ծածկագրով 0,02998 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ հողամասի կադաստրային արժեքը (18-րդ գոտի 1քմ 217,8 դրամ), որը կազմում է 65300 (վաթսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, պետք է մուծվի համայնքային բյուջե (հաշվեհամար՝ - 900155101679):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner