Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Վարդենիս համայնքի ավագանու 2023թ․ հունվարի 24-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 5-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում կատարել փոփոխություն՝ 16-րդ տողից հետո ավելացնել 17-րդ տող՝ << մեթոդիստ 0,25 104.000 26000 2000 28.000>>:
|