Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 126
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 126
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 06272321 հաշվետվությունը, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1989 թվականի արտադրության UAZ 31512 մակնիշի (923 LL 70) մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդային կարգով:

Մեկնարկային գին սահմանել 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

2.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա․ խաչատրյանը՝ նշելով, որ վերոնշյալ ավտոմեքենայի շահագործումն իրականացնելու համար ավելի շատ ծախս է պահանձջվում, որը գերազանցում է ինքնարժեքը, ոստի առաջարկեց թույլատրել օտարելու օրենքով սահմանված կարգով աճուրդ վաճառքի միջոցով։
Քվեարկության արդյունքում 14 կողմ,0 դեմ,0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։ 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner