Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 2021 թվականի դեկտեմբերի 30-ի <<Ահարոն Խաչատրյան>> կուսկցությունների դաշինքի և <<Միասնական Վարդենիս>> կուսակցությունների դաշինքի ավագանիների մասնակցությամբ կայացած ավագանու նիստում առաջադրված և ընտրված թեկնածու Ահարոն Խաչատրյանի համար հաստատել Վարդենիս համայնքի ղեկավարի ստորև ներկայացված երդման տեքստը՝ <<Ստանձնելով Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ. Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին>>։ |