|
ՆԱԽԱԳԻԾ
|
17 հուլիսի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Մ-11 ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 03․10․2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 96 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և <<ԱՎԵՏԻՍՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ տնօրենի Հ. Ավետիսյանի գրությունը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Մ-11 ճանապարհից մինչև վարչական ղեկավարի նստավայր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար տրված 03․10․2024 թվականի թիվ 96 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև 01.06.2025 թվականը` ավարտական ակտ ստանալու համար:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Կամո Զարոյան Արտյոմ Մկրտչյան |
|
|
|