Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25 օգոստոսի 2005 թվականի N 1705-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 05-065-0036-0005 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղատնտեսական արտադրական 0.08 հա հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 5-րդ փողոցի 05-065-0036-0005 կադաստրային ծածկագրով 0.08 հա հողամասին տրամադրել 5-րդ փողոց, 19 հասցե:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: