Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 62
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի և  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172525 հաշվետվությունը, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է․

1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 2005 թվականի արտադրության LEXUS GX 470 մակնիշի (330 LL 70) մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

Մեկնարկային գինը սահմանել համաձայն <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172525 ակտի՝ LEXUS GX 470-4100000 /չորս միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.10 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինչպես գիտենք համաձայն՝ ՀՀ Վարչապետի հանձնարարականի՝ պետք է կրճատենք համայնքների հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոմեքենաների քանակը։

Համայնքապետարանին պատկանող մարդատար ավտոմեքենաների կրճատման հետ կապված հրավիրվել է անկախ գնահատող՝  <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ն, որը տվել է իր մասնագիտական եզրակացությունն ու գնահատման ակտը:

Հաշվետվությունների համաձայն՝ առաջարկեց տալ թույլտվություն՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող  LEXUS GX 470 մակնիշի (330 LL 70) մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդ-վաճառքի միջոցով: Մեկնարկային գինը սահմանել համաձայն <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172525 ակտի՝ LEXUS GX 470-4100000 /չորս միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner