Ելույթ ունեցավ համայնքի ղեկավարը նշելով, որ Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Նկատի ունենալով,որ Վարդենիս համայնքին ՀՀ Կառավարության կողմից ռոյալթիների մասհանումներից հատկացվել է 185 ,414,000 (հարյուր ութսունհինգ միլիոն, չորս հարյուր տասնչորս հազար) դրամ այդ պատճառով թույլատրել համայնքի ղեկավարին ևս 64, 000 ,000 (վաթսունչորս միլիոն) դրամ ավելացնելու համայնքի 2024թ-ի բյուջեի եկամտային մասում,իսկ ծախսային մասում 37,000,000 (երեսունյոթ միլիոն)դրամ ավելացնել 04,02,04 գործառնական դասակարգման 5112 տնտ. հոդվածին՝ ոռոգման ցանցի կառուցման համար,իսկ մնացած 27, 000,000(քսանյոթ միլիոն)դրամը ավելացնել 04.05.01 գործառնական դասակարգման 5113 տնտ.հոդվածին`բնակավայրերի ասֆալտապատման համար:
2.Վարդենիսի տարածաշրջանում ազդանշանային շչակներ տեղադրելու համար բյուջեով նախատեսնված 17, 000,000 (տասնյոթ միլիոն)դրամին ավելացնել ևս 500,000 (հինգ հարյուր հազար)դրամ,նշված գումարը պակասեցնելով 04.03.02 գործառնական դասակարգման 5112 տնեսագիտական դասակարգման հոդվածից:
3.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին կառավարման ապարատի 01,01,01 51 գործառնական դասակարգման համակարգչային ծառայություններ 4232 տնտեսագիտական հոդվածին ավելացնելու 2,000,000 (երկու միլիոն)դրամ,այն պակասեցնելով նույն գործառնական դասակարգման 4251 տնեսագիտական դասակարգման հոդվածից:
4. Համայնքի 2024թ-ի համար հաստատված բյուջեի ֆոնդային մասի եկամուտների բաժնում ,պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար սուբվենցիա տողում ավելացնել 120,000,000 (հարյուր քսան միլիոն)դրամ միաժամանակ ավելացնելով բյուջեի ծախսային մասի 6.3.1.գործառնական դասակարգման/խմելու ջրագծերի կառուցում/ 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածին:
5. Համայնքի 2024թ-ի համար հաստատված բյուջեի վարչական մասի եկամուտների բաժնում աղբահանության վճարներ տողում ավելացնել 6,000,000 (վեց միլիոն) դրամ ծախսային մասում էլ այն ավելացնել 05.01.01./շրջակա միջավայրի պահպանում/ գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական դասակարգման հոդվածին: Առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը: Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը՝ առաջարկելով, որ ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը ավելի մանրամսն ներլայացնի առաջին կետը, որին ի պատասխան Համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը տվեց պարզաբանում: Առարկություններ և առաջարկություններ չեղան:
24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|