Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Ս.Շահումյան փողոց 42/4 հասցեի (ծածկագիր 05-008-0112-0029) 0.00064հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Ս.Շահումյան փողոց 42/5 հասցեի (ծածկագիր 05-008-0112-0028) 0,01891հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
3.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Ս.Շահումյան փողոց 42/6 հասցեի (ծածկագիր 05-008-0112-0026) 0,01954հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով: 3. Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ (17-րդ գոտի): |