Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է 1․ Վարդենիս համայնքի ավագանու 23 հոկտեմբեր 2024 թվականի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՄԲԱԿ ԵՎ ԴԱՐԱՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1.1 Վարդենիս համայնքի ավագանու 23 հոկտեմբեր 2024 թվականի N 152-Ա որոշման 3-րդ կետում՝ <<գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի>> բառերը փոփոխել <<գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի>> բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Դարանակ բնակավայրի 05-029-0121-0024 ծածկագրով 3,91345 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
3.Հաստատել վարձակալության տրամադրվող՝ 3-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 6050 (վեց հազար հիսուն) ՀՀ դրամ: |