Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11.12.2023 թվականի N 2-7 եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 հուլիսի 2006 թվականի N 1140-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0145-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի 0,02969 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0145-0007 կադաստրային ծածկագրով 0,02969 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի՝ <<հասարակական կառուցապատման>>:
3. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի, Վ.Սարգսյան փողոցի 05-005-0145-0007 կադաստրային ծածկագրով 0,02969 հա հողամասին տրամադրել Վ.Սարգսյան փողոց, 14 հասցե:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: