Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 06-ի թիվ 2/փ-421 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընգրկված համայնքային սեփականություն հանդիսացող Արփունք բնակավայրի 05-019-0033-0001 ծածկագրով (Սեփականության իրավունքի վկայական N 25072024-05-0025) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 1,25646 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կրթահամալիր կառուցելու նպատակով փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |