Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ավագանու <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Վանոյի Շահնազարյանի առաջարկությունը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում հանդերձասրահի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու մասին՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Վարդենիս համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․
համայնքի վարչական բյուջեի 01.01.51 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 800 000 (ութ հարյուր հազար ) ՀՀ դրամ՝ այն ավելացնել 09.05.01 դասակարգման «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախահաշվում՝ 4251 տենտեսագիտական հոդվածով:
2․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համաձայն Դավիթ Շահնազարյանի առաջարկության «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ում հանդերձասրահի ընթացիկ նորոգման աշխատանքների համար հատկացնել՝ ավելացված 800 000 (ութ հարյուր հազար ) ՀՀ դրամը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։