Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի բնակիչ Ալիկ Ջիվանի Օհանյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի ղեկավարի 2016 թվականի հոկտեմբերի 19-ի <<Գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 43 որոշման մեջ արտացոլված <<0,29084 հա>> բառերը փոխարինել <<0,26269 հա>> բառերով:
2. Որոշման հիմքից և 2-րդ մասից՝ <<որից 0,02815 հա ընդհանուր համատեղ սեփականություն է 9-րդ փողոց թիվ 9/1 հասցեում գտնվող գույքի սեփականատերերի հետ>> , <<0,2815 հա ընդահանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային քարտեզով արտացոլված է որպես ճանապարհ անհրաժեշտ է կատարել կադաստրային քարտեզում համապատասխան ուղղում ճանապարհը դարձնելով ընդհանուր համատեղ բնակավայրերի կառուցապատման հողամաս>> բառերը հանել։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։