Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային Օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-7 եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց թիվ 17 հասցեի 05-005-0010-0045 կադաստրային ծածկագրով գյուղ․ արտադրական նշանակության՝ 0,4041հա հողամասի նշանակությունը փոփոխել՝ նբակավայրի <<հասարակական կառուցապատման>>:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: