Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է ՓոքրՄասրիկ բնակավայրի հողատեսքերը վարձակալության տրամադրելու մասին 2002 թվականի հունիսի 8-ին անցկացված մրցույթներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայտ ներկայացնելուն։ Անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով լիազորել ավագանու երկու անդամներին՝ համայնքային շահերը դատարանում պաշտպանելու համար։
Ուստի առաջարկեց Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝ որոշման 1-ին կետի <<վերջակետ>> կետադրական նշանից հետո լրացնել <<(Լիազորել՝ <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Նելլի Խաչատրյանին և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Արմինե Աղաջանյանին՝ համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու համար)>> բառերը։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|