|
| ՆԱԽԱԳԻԾ
|
21 հոկտեմբերի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 7 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՋՐԱԳԾԵՐԻ ԵՎ 1 ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ/ԿԱՄ/ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՈՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ 02.05.2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 37, ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Ա. ՍԵՍՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 5 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 05․04․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7, ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 1/2 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 05․04․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5, Խ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 02․05․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 28, Ա. ՍԵՍՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 02․05․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 27, Ա. ՍԵՍՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ 14 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 02․05․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 26, Խ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 7 ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 05․04․2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս համայնքի 7 բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի և 1 ջրամբարի կառուցման և /կամ/ վերակառուցման՝ Նորաբակ բնակավայրի համար տրված 02.05.2023 թվականի թիվ 37, Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոց 5 շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար տրված 05․04․2023 թվականի թիվ 7, Լեռնագործների փողոց 1/2 շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար տրված 05․04․2023 թվականի թիվ 5, Խ. Ստեփանյան փողոց 3 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար տրված 02․05․2023 թվականի թիվ 28, Ա. Սեսմանուկյան փողոց 1 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար տրված 02․05․2023 թվականի թիվ 27, Ա. Սեսմանուկյան փողոց 1-ին նրբանցք 14 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար տրված 02․05․2023 թվականի թիվ 26, Խ. Ստեփանյան փողոց 7 շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար տրված 05․04․2023 թվականի թիվ 9 շինարարության թույլտվությունների ժամկետները երկարաձգել 45 օրով՝ մինչև 05.12.2025 թվականը` ավարտական ակտ ստանալու համար:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Կամո Զարոյան Արտյոմ Մկրտչյան |
|
|
|