2022 թվականի հոկտեմբերի 26-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 24-ը, բացակայում են Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը և Սևակ Սիմոնյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Ակունք, Ծովակ բնակավայրերի վարչական ղեկավարները և հրավիրված այլ անձինք։ Համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը առաջարկեց մինչև նիստի օրակարգին անցնելը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել սույն թվականի սեպտեմբերի 13-15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված մեր հայորդիների հիշատակը։ Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը առնձին-առանձին։ Մինչ օրակարգը հաստատելը առաջարկությամբ հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով օրակարգում ընդգրկված 2-րդ հարցը՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> փոխարինել <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԻՆԸ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցով։ Օրակարգը փոփոխված տարբերակով ներկայացվեց ավագանու քննարկմանը, քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
|