Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ>> ՍՊԸ-Ի շուկայական արժեքի գնահատման N ՎՄ-30/2793 հաշվետվությունը, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ փոխադրամիջոցների հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի սեփականության իրավունքով պատկանող 2004 թվականի արտադրության SAZ 3507 մակնիշի բեռնատար ավտոմեքենան օտարել աճուրդային կարգով: Մեկնարկային գին սահմանել 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.1. 2005թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 260LL70 2.2. 2005թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 330LL70 2.3. 2004թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 589AS61
փոխադրամիջոցների աճոււրդային կարգով օտարելու հարցի քննարկումը տեղափոխել առաջիկա նիստին:
3.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |