Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 116
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N 116
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ>> ՍՊԸ-Ի շուկայական արժեքի գնահատման N ՎՄ-30/2793 հաշվետվությունը, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող որոշ փոխադրամիջոցների հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ,  Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի սեփականության իրավունքով պատկանող 2004 թվականի արտադրության SAZ 3507 մակնիշի բեռնատար ավտոմեքենան օտարել աճուրդային կարգով:
Մեկնարկային գին սահմանել 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.1. 2005թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 260LL70
2.2. 2005թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 330LL70
2.3. 2004թվականի արտադրության LEXUS GX470 մակնիշի 589AS61

փոխադրամիջոցների աճոււրդային կարգով օտարելու հարցի քննարկումը տեղափոխել առաջիկա նիստին:

3.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.42 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ համայնքի  ղեկակավար՝ Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով օրակարգի 7-րդ հարցը։ Համայնքի ղեկավարը նշեց, որ նախագծում ներառված փոխադրամիջոցների հետագա շահագործումը այլ ծախսեր են առաջացնում բյուջեում և առաջարկում է օտարել 4 փոխադրամիջոցները՝ աճուրդային կարգով, գնահատումը կատարվել է անկախ գնահատողների միջոցով: Հարցի շուրջ ելույթ ունեցավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը, ով նշեց որ գնահատողի սահմանած գները շատ ցածր են և իրենց խմբակցության քննարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ պետք է կատարվի նոր գնահատում: Հարցի շուրջ ելույթ ունեցավ նաև <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով առաջարկեց նախագծում 1 կետում ներառած  2004 թվականի արտադրության SAZ 3507 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի մասով տալ համաձայնություն, իսկ նախագծում առաջարկվող մնացած փոխադրամիջոցները ևս մեկ անգամ ուղարկել գնահատման և հարցը տեղափոխել առաջիկա նիստերից մեկում քննարկելու: Համայնքի ղեկավար՝ Ահարոն Խաչատրյան նշեց, որ հաշվի առնելով խմբակցությունների առաջարկությունները պաշտպանում է <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի առարկությունը և նախագծում 1-ին կետում ներառած 2004 թվականի արտադրության SAZ 3507 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հարցը դնել քվեարկության, իսկ մյուս փոխադրամիջոցների հարցը տեղափոխել առաջիկա նիստերին՝ գնահատման արդյունքներից հետո: Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 23 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner