Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով Վարդենիս համայնքի ավագանու 2025թ․ հունվարի 24-ի <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>>> N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն որոշման հավելվածների
ա)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ» ՀՈԱԿ բաժնում «տնօրենի տեղակալ»-ի <<0․5>> միավորը փոխարինել <<1․0>> միավորով՝ համաձայն հավելվածի:
բ) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում՝ ավելացնել «հոգեբան»-ի հաստիք՝ համաձայն հավելվածի։
գ) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ բաժնում ավելացնել «էլեկտրիկ»-ի հաստիք՝ համաձայն հավելվածի:
Ելույթ ունեցավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ նշելով, որ ՄԵԴ-երում շատ մեծ առաջընթաց կա, ինչպես նաև առաջարկեց հետագայում մանկապարտեզներում նախատեսել լոգոպդի հաստիքներ:
Այլ առաջարկություններ և առարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|