Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․03․2020թ․ թիվ 02-Ն հրամանով հաստատված <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի>> 21-րդ կետի դրույթները՝ որոշում եմ․
1.2025 թվականի հուլիսի 18-ին ժամը 11:00-ին հայտարարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։