Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն՝ ՀՏԶԾ-ի հետ իրականացվող <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>> ծրագրին․
2․Նախկին Գեղամասար համայնքի կողմից ՀՏԶՀ-ին ներկայացված <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>> ծրագրի իրականացումն ապահովելու համար հաստատել նոր ՆԽ կազմը՝ որպես Գեղամասար համայնքի ավագանու 31.08.2021թ. N56 Ա որոշմամբ հաստատված Նախաձեռնող խմբի իրավահաջորդ` համաձայն հավելված 1-ի
3․Հաստատել նախաձեռնող խմբի կազմը (Նախաձեռնող խմբի նախագահ՝ Ահարոն Աղաբեկի Խաչատրյան)՝ համաձայն հավելված 1-ի:
4.Համայնքը պարտավորվում է <<Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ավտոկայանատեղիի կառուցում>> ծրագրին ներդնել ծրագրի ընդհանուր գումարի 5 տոկոսը, ապահովել ենթակառուցվածքի շահագործումը և այն չօտարել առաջիկա տասնհինգ տարում։
5․Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |